2/21/2013

Էսպերանտո


Էսպերանտոն արհեստական կառուցված լեզու է, որը միջազգային օժանդակ լեզուներից ամենալայն տարածումն է գտել աշխարհում: Անունը սերում է «Դոկտոր Էսպերանտո» կեղծանունից, որի ներքո լեզվի ստեղծողը՝ ակնաբույժ Լ.Լ. Զամենհոֆը, հրապարակել էր Unua Libro գիրքը 1881թ.`
հիմք դնելով լեզվի տարածմանը։ Անվանումն ինքը նշանակում է «հույս ունեցող»։ Զամենհոֆի նպատակն էր ստեղծել պարզ և ճկուն լեզու իբրև համատարած երկրորդ լեզու, որը կնպաստեր խաղաղությանն ու միջազգային համերաշխությանը։
Չնայած նրան, որ լեզուն ոչ մի պետության կողմից մինչ օրս չի ընդունվել որպես պաշտոնական լեզու, էսպերանտո իմացողների հանրության մարդաքանակը գնահատվում է 100,000 և 2 միլիոն լեզվակիրների միջև։ Որոշ չափումներով, աշխարհում կան մոտ 1,000 բնածին լեզվակիրներ։Այսօր Էսպերանտոն կիրառվում է բազմաթիվ բնագավառներում, այդ թվում որպես ճանապարհորդական լեզու, մշակույթային շփման, հաղորդակցման, գրականության և այլ լեզուների ուսուցման համար դյուրին միջոց: Որոշ պետական կրթական համակարգեր առաջարկում են էսպերանտոյի դասեր, և կան փաստեր, որ էսպերանտոյի ուսուցանումը կարող է հանդիսանալ օգտակար նախապատրաստում ապագայում այլ լեզուներ սովորելու գործում։
Էսպերանտոն  տարածված է հատկապես Եվրոպայի հյուսիսային և արևելյան երկրներում,  Չինաստանում, Կորեայում, Ճապոնիայում և Իրանում, Բրազիլիայում, Արգենտինայում,  Մեքսիկայում, Տոգոյում, Մադագասկարում։
Կան 25,000-ից ավել էսպերանտո գրքեր՝ թե՛ բնագիր, թե՛ թարգմանված, ինչպես նաև 100-ից ավել պարբերական հանդեսներ։

Комментариев нет:

Отправить комментарий