2/21/2013

Կլոդ Մոնե


Կլոդ Օսկար Մոնեն ծնվել է 1840թ. նոյեմբերի 14-ին` Փարիզում։ Երբ 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Նորմանդիա։ Հայրն ուզում էր, որ Կլոդը նպարավաճառ դառնա ու շարունակի իր գործը, սակայն տղային դեռ փոքրուց գրավել է արվեստը։ Սկսում է նկարել և նկարները վաճառել հոր խանութում։
Մեկ օր էլ ծովափին Մոնեն հանդիպում է Էժեն Բուդենին` իմպրեսիոնիզմի ներկայացուցիչներից մեկին։ Վերջինը երիտասարդ նկարչին բացատրում է նկարելու տեխնիկան։
1860 թվականին Մոնեն զորակոչվում է բանակ, այն էլ` Ալժիր, որտեղ հիվանդանում է որովայնի տիֆով։ Մորաքրոջ օգնությամբ ազատվում է զինվորական ծառայությունից և վերադառնում է տուն` 1862 թվականին։
Ընդունվում է համալսարան` արվեստաբանության ֆակուլտետ, սակայն զարմանում է նկարչության հանդեպ վերաբերմունքից։ Ապա ընդունվում է  գեղարվեստի ստուդիա, որը ղեկավարում էր Շառլ Գլեյրը։ Ստուդիայում ծանոթանում է այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք էին Օգյուստ Ռենուարը, Ֆրեդերիկ Բազիլը։
Մոնեին հռչակ է բերում «Կամիլլա»  նկարը։ Կամիլլան  1870թ. հունիսի 28-ին ամուսնանում է Մոնեի հետ։ Ունենում են 2 զավակ` Ժանն ու Միշելը։
Նախքան ֆրանս-պրուսական պատերազմը` Մոնեն մեկնում է Անգլիա, որտեղ ծանոթանում է Ջոն Կոնսթեբլի և Ուիլյամ Թյորների հետ։
1872թ. վերադառնալով Փարիզ` Մոնեն հեղինակում է իր նշանավոր բնապատկերը. «Տպավորություն.Արևածագ»։
1879թ.  Կամիլլան մահանում է տուբերկուլյոզից։ Մոնեն նկարում է նրան` մահացած։
1892թ Մոնեն ամուսնանում է երկրորդ անգամ։ Կինը` Ալիսան օգնել է նրան երեխաների դաստիարակության, տնային հարցերում։ 1911թ մահանում է նաև երկրորդ կինը։ Մոնեն դիմանում է նաև որդու` Ժանի կորցնելու ցավին։ Տղան մահանում է 1914թ.-ին։
1920-ական թթ Մոնեն կատարակտով է հիվանդանում, 2 անգամ վիրահատության ենթարկվում։ Նկարիչը մահանում է 1926թ դեկտեմբերի 5-ին։

Комментариев нет:

Отправить комментарий