Գիտե՞ս որ Վիքիպեդիան (Wikipedia) ազատ հանրագիտարան է և ազատորեն հասանելի է համացանցում։ Հանրագիտարանի հոդվածները հասանելի են աշխարհի տարբեր լեզուներով։ Հիմնական առավելություններից մեկը տեղեկատվությունը մայրենի լեզվով ներկայացնելն է։
Ծավալով և թեմատիկայով Վիքիպեդիան հանդիսանում է մարդկության պատմությամն մեջ երբևէ ստեղծված ծավալուն հանրագիտարանը։
Վիքիպեդիայի նախահայր կարելի է համարել Nupedia-ն,որը հանրագիտարանի անգլերեն տարբերակն էր։ Հոդվածները գրել են ակադեմիական կրթություն ստացած անձինք։ Հիմնադիրներն են Լարրի Սենգերը և Ջիմի Ուելսը։
Հանրագիտարանի մասշտաբը ընդլայնելու համար 2001 թվականի հունվարի 15-ին Լարրի Սենգերը և Ջիմի Ուելսը ստեղծեցին Վիքիպեդիան։
Վիքիպեդիան իր անվանումը ստացել է օգտագործվող ”Wiki” տեխնոլոգիայի անունից։ Հավայան լեզվով նշանակում է արագ։
2001 թվականի մայիսին ներկայացվել են լեզվական տարբերակները. ռուսերեն, գերմաներեն, շվեդերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, էսպերանտո, կատալոներեն, եբրայերեն, ճապոներեն, եւ մի քիչ ավելի ուշ, արաբերեն և հունգարերեն: Հիմա տարբերակները 260-ն են։
Комментариев нет:
Отправить комментарий