2/22/2013

Թե ինչպես տղամարդիկ դադարեցին կրել բարձրակրունկ կոշիկներ


Բարձրակրունկ կոշիկները ոչ միշտ են եղել կանացի նորաձևության մասը:  Այդ կրունկներով դժվար է երկար քայլել,-հաստատում են մշակութաբանները:
«Բարձրակրունկ կոշիկները դարեր առաջ տարածված էին Մերձավոր Արևելքում և ծառայել են որպես «վարորդական» կոշիկներ»,-ասել է Ելիզաբեթ Սեմելհակը՝ Տորոնտոյի կոշկեղենի ընկերություններից մեկի աշխատակիցը:
XVI դարի վերջին Շահ Աբաս առաջինը դիվանագետների իր խումբն է ուղարկում Եվրոպա: Պարսկական նորաձևությունը տարածվում է ողջ Եվրոպայում: Բարձրակրունկ կոշիկները եվրոպացի արիստոկրատներին էկզոտիկ էին թվում, ինչպես նաև համարվում էին ազնվականության և տղամարդկության խորհրդանիշ, ուստի այդ հագուստները դառնում են բարձր սոցիալական կարգավիճակի արտահայտիչ: Նման հագուստներ կրող մարդիկ շրջել են ձիերով:
Ֆրանսիացի Լյուդովիկոս   XIV-ը առաջիններից էր, որ  նման հագուստի հավաքածու ուներ: 163 սմ հասակին ավելացրել է ևս 10-ը:
Թագավորական կոշիկները ունեցել են կարմիր գույն, որը քաջություն է խորհրդանշել, ինչպես նաև հարստություն:
 XVII դարի 30-ական թթ. կանայք սկսում են մազերը կարճ կտրել, ծխել, կրել տղամարդու գլխարկներ: Հենց այդ ժամանակվանից էլ սկսեցին  բարձրակրունկներ կրել:

Комментариев нет:

Отправить комментарий