Հոլլիվուդյան, առաջին հայացքից իդեալական ամուսնությունները, այնպիսին, ինչպիսին Էլիզաբեթ Թեյլորին ու Ռիչարդ Բարթոնինն է, Բրեդ Փիթինն ու Ջենիֆեր Էնիսթոնինը, ի վերջո փլուզվել է:Գիտնականները սա բացատրել են նրանով, որ զույգերը շատ նման են եղել միմյանց:
Կոլումբիայի համալսարանի հետազոտողները պնդում են, որ մարդիկ միշտ չէ, որ հարմարավետ են զգում իրար հետ: Օրինակ Էլիզաբեթ Թեյլորն ու Ռիչարդ Բարթոնը էքսցենտրիկ և զգացմունքային են եղել: Ի վերջո տանել չեն կարողացել այդքան մեծ նմանությունն ու բաժանվել են:
Վերջին 3 տարիներին ԱՄՆ առողջապահության նախարարությունը իրականացրել է հոգեբանական հետազոտություն, որին մասնակցել են 700 կանայք և տղամարդիկ:
Նրանց տրվել են հարցեր՝ համատեղ կյանքի, մտերմության, ընդհանուր հետաքրքրությունների մասին: Պարզվել է, որ առավել երջանիկ են եղել այն զույգերը, որոնք այդքան մտերիմ չեն եղել:
Հոգեբանների կարծիքով զգացմունքային մտերմության համար պետք է փնտրել «ոսկե միջինը»:
Պրոֆեսոր Դ.Ֆրոսթը, ով հանդիսանում է ուսումնասիրության կատարողներից մեկը, պնդում է. «Շատ զույգեր հասկանում են, որ զգացմունքանությունը կարևոր է մտերմության համար: Կարևոր չէ, թե որքան ժամանակ եք միմյանց հետ անցկացնում.շատ, թե քիչ, ունեք նույն հետաքրքրությունները, թե ոչ: Կարևորն այն է, որ ձեզ հարմար լինի: Եթե փորձեք ավելի մտերմանալ, կամ հակառակը՝ ամեն ինչ կարող է վատ ավարտ ունենալ»:
Ուստի, գալիս ենք այն եզրակացության, որ գոյություն չունի երջանկության բաղադրատոմս: Յուրաքանչյուր զույգ ունի հարաբերությունների հարմարավետության գոտի: Մտերմության աստիճան, որը ձեռնտու է երկուսին:
Այս ամենը վերաբերում է ոչ միայն սիրահար զույգերին, այլ երեխա-ծնող, գործընկեր, ընկեր հարաբերություններին: Ընդգծում են սոցիալական հոգեբանության տեղեկագրում զետեղված հոդվածում:
Աղբյուր՝vesti.ru
Комментариев нет:
Отправить комментарий